Համահայկական խաղերը «Հրազդան» մարզադաշտում չեն անցկացվի. «Ժողովուրդ»
ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, որը նաև «Հրազդան» մարզադաշտի սեփականատերն է, հրաժարվել է տրամադրել մարզադաշտը Համահայկական խաղերին, հետևաբար դրանք այդ մարզադաշտում տեղի չեն ունենա, գրում է «Ժողովուրդ» թերթը:
«Ես չեմ հրաժարվել, «Հրազդան» ստադիոնը սնանկացման վճիռ ունի: Արդեն սնանկացման կառավարիչ են նշանակել, կառավարչի հետ հանդիպել ենք և պետք է առողջացման ծրագիր մշակենք: Սննկացումից հետո 175 աշխատակիցներից մնացել են երևի 25-ը: Այսինքն՝ սպասարկող անձնակազմին ևս աշխատանքից ազատել են: Ես ասել եմ՝ ստադիոնը տալիս եմ ամբողջությամբ, սպասարկող բերեք, անցկացրեք միջոցառումը: Ի՞նչ է եղել որ: Իրենք էլ որոշեցին ու տեղեկացրեցին, որ իրենց միջոցառումը կանցկացնեն «Վազգեն Սարգսյան» մարզադաշտում»,- պարզաբանեց Աշոտ Աղաբաբյանը, գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: