Վիեննայում ավարտվել է Իրանի և «վեցյակի» ԱԳ նախարարների միջև կայացած լիագումար նիստը
Վիեննայում քիչ առաջ ավարտվել է Թեհրանի միջուկային հարցով Իրանի և «վեցյակի» միջև արտգործնախարարների մակարդակով լիագումար նիստը: Այդ մասին լրագրողներին հայտնել է հանդիպման ռուսական կողմի աղբյուրը:
Հայտարարվել է ընդմիջում, որից հետո խորհրդակցությունները կշարունակվեն:
Ռուսաստանի ԴաշնությանԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այժմ աշխատանքային ընթրիք է անցկացնում Գերմանիայի իր գործընկերոջ՝ Վալտեր Շտայնմայերի հետ:
Հիշեցնենք, որ իրանական միջուկային հարցով համապարփակ համաձայնագրի տեքստի վերջնական տարբերակի ներկայացումը հետաձգվել է մինչև հուլիսի 7-ը: