211652_close_icon

Հանձնարարվել է հատուկ հսկողություն սահմանել մայրաքաղաքի հրդեհավտանգ հատվածներում

views-count642 դիտում article-date 16:49 06-07-2015
Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին, համապատասխան վարչությունների և ստորաբաժանումների պետերին հանձնարարել է խստացնել հսկողությունը մայրաքաղաքի բոլոր այն հատվածներում, որտեղ, հաշվի առնելով եղանակային պայմանները, կարող է հրդեհների վտանգ առաջանալ, անհրաժեշտության դեպքում, ՏԿԱԻՆ-ի հետ համատեղ, ձեռնարկել համապատասխան միջոցներ: Բացի այդ, կոմունալ տնտեսության վարչությանը նաև հանձնարարվել է մայրաքաղաքի աղբավայրերում հնարավոր հրդեհների առաջացման կանխարգելման ուղղությամբ ՏԿԱԻՆ-ի հետ համատեղ հստակ քայլեր ձեռնարկել բացառելու նման իրավիճակները:

Նմանատիպ նյութեր