Սիրիացի զինվորականները հարձակման են անցել իսլամիստների կարևոր հենակետի ուղղությամբ
Սիրիացի զինվորականները լայնածավալ հարձակման են անցել Լիբանանի հետ սահմանին տեղակայված իսլամիստների կարևոր հենակետի ուղղությամբ: Կառավարական բանակը՝ լիբանանյան «Հըզբոլահ» խմբավորման օգնությամբ մտադիր է գրավել Զաբադանի քաղաքը:
«Հըզբոլահի» ներկայացուցիչները հայտնել են, որ քաղաքի մերձակայքը հրետանային ուժգին հրետանակոծության է ենթարկվել: