2575 դիտում
22:36 04-07-2015
Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը Կոտայքի մարզում է
Հուլիսի 4-ին Աբովյան քաղաքում, տեղի ունեցավ համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի դիմավորման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի անդամներ, այլ համայնքների ղեկավարներ, մարզպետարանի ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր: Սա այն ջահն էր, որը վառվել էր Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում, հյուրընկալվել Քարվաճառում, Վարդենիսում, Բերդում, Վանաձորում, Արտաշատում:
Ջահակիրը 2014թ. բռնցքամարտի Աշխարհի պատանեկան առաջնության և Համաշխարհային երիտասարդական օլիմպիական խաղերի մրցանակակիր Նարեկ Մանասյանն էր: Երիտասարդ մարզիկը ջահը բերեց Սուրբ Հովհաննես եկեղեցու դիմաց՝ «Բերդ» պարի ուղեկցությամբ:
Միջոցառման մասնակիցներին և հյուրերին օրհնության խոսք ուղղեց Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը: «Համահայկական ամառային 6-րդ խաղերին Կոտայքի մարզն ունենալու է բացառիկ մասնակցություն. մարզը ներկայանալու է ավելի քան 200 հոգանոց մարզական պատվիրակությամբ: Մենք լավագույնս ընկալում ենք «Միասնություն՝ սպորտով» կարգախոսը և մեր մարզին բնորոշ միասնությամբ մասնակցում այս միջոցառմանը», - ասաց մարզպետը:
Տոնական միջոցառումը շարունակվեց երաժշտական և պարային գեղեցիկ կատարումներով:
Նմանատիպ նյութեր
1695 դիտում
16:47 15-06-2015
Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը Տավուշի մարզում է
3166 դիտում
19:22 08-05-2015
Արցախում վառվեց Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը
3128 դիտում
17:22 08-06-2015
Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը հասավ Քարվաճառ. ֆոտոշարք
Այս բաժնից
3160 դիտում
10:05 28-12-2024
Շախմատային սկանդալ․ Կարլսենը հեռացվել է ջինսե տաբատի պատճառով
2866 դիտում
09:47 28-12-2024
Globe Soccer Awards․ հայտնի են լավագույնները
5062 դիտում
21:29 27-12-2024
Կարեն Գիլոյանը հրաժեշտ է տվել նախարարության անձնակազմին. ինչ որոշում է կայացրել. armlur.am