3092 դիտում
17:22 08-06-2015
Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը հասավ Քարվաճառ. ֆոտոշարք
Մայիսի 8-ին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում վառված ջահը հունիսի 8-ին հասավ Քարավաճառ: Քարվաճառի Չոփռլու կոչվող տարածքում` «Տանկ» հուշարձանի տարածքում, հայոց Բերդաքաղաքից բերվող ջահը հաջորդ ջահակրին` ապագա զինվոր Լևոն
Պողոսյանին, փոխանցեց սամբոյի աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանը:
Ջահակիրը և տարածքը պատահաբար չէր ընտրված: “Այստեղ հավաքվելով մենք ևս մեկ անգամ հաստատում ենք, որ մենք տերն ենք մեր հաղթանակների: Համահայկական խաղերը զուտ սպորտային միջոցառում չեն, դրանք Հայաստան, Արցախ, Սփյուռք կապի լավագույն դրսևորումներից մեկն են: Հենց այս տարածքում ջահի փոխանցմամբ մենք ասում ենք, որ բանակը միշտ հասարակության հետ է և ունի փայլուն ապագա ”,- ասում է ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը:
Լևոնը ընդունելով ջահը հստակ գիտակցում է, թե ինչ հատկանիշներով պետք է օժտված լինի ջահակիրը: "Ջահակիրը պետք է լինի հայրենասեր ու առույգ”, - ասում է փոքրիկ զինվորն ու առանց վայրկյան անգամ կանգ առնելու վազում դեպի Վարդենիս տանող մայրուղով:
Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի հաջորդ կանգառը Վարդենիսում է: Համահայկական ամառային 6-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-ից 13-ին: Մրցումներ անց են կացվելու նաև Լեռնային Ղարաբաղում: Արցախցի մարզիկները վստահ են` խաղերում պարտվողներ չեն լինելու, կարևորը մասնակցությունն ու միասնությունն է: Իսկ գլխավոր հաղթանակն արդեն տարել են Արցախյան հերոսամարտում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
2018 դիտում
21:44 18-07-2015
Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը հասավ Գյումրի (լուսանկարներ)
3151 դիտում
19:22 08-05-2015
Արցախում վառվեց Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը
1668 դիտում
16:47 15-06-2015
Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը Տավուշի մարզում է
Այս բաժնից
559 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը