211652_close_icon
views-count3151 դիտում article-date 19:22 08-05-2015

Արցախում վառվեց Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը

Մայիսյան եռատոնի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70- ամյա տարեդարձի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումների շրջանակում , Շուշիի Ս. Ղազանչեցոց եկեղեցու խորանում՝ Արցախի թեմի առաջնորդ , Արքեպիսկոպոս Պարգև Սրբազանի հադիսապետությամբ , Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ վարչապետի Հովիկ Աբրահամյանի, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի, Հայաստանի ու Արցախի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ և մեծ տոնակատարությամբ վառվեց Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը: Հատուկ ջահի վառման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվու համար Սփյուռքի տարբեր գաղթօջախներից Արցախ էին ժամանել համահայկական խաղերի գործադիր կոմիտեի անդամները՝ Ստեփան Դերբեդրոսյանը՝ Լիբանանից, Ալֆրեդ Հավանը՝ Պարսկաստանից, Հարություն Թամազյանը՝ Կիպրոսից, Հերմինե Դուզյանը` Ֆրանսիայից, Վրեժ Շառոյանը՝ Սիրիայից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին Նախագահ Սահակյանը նշել է, որ Համահայկական խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությունն արդեն երկրորդ անգամ է տեղի ունենում Արցախում, ինչն իր մեջ շատ խոր իմաստ է պարունակում: <Համահայկական խաղերի յուրահատկությունն այն է, որ այստեղ պարտվողներ չկան, իսկ գրանցված հաղթանակները հաղթանակ են ողջ հայ ժողովրդի համար>, ասել է Բակո Սահայկանը: Արցախի հանրապետության նախագահն ընդգծել է, որ խաղերը լավ միջոց են` աշխարհին մեկ անգամ եւս ներկայանալու որպես քաղաքակիրթ, համախմբված, սեփական ուժերին ապավինող ժողովուրդ, որը երկրագնդով մեկ սփռված լինելով հանդերձ, անխզելիորեն կապված է իր պատմական հայրենիքի հետ ու անում է հնարավորը հայոց անկախ պետականությունը հետեւողականորեն զարգացնելու եւ զորացնելու համար: Նշենք, որ Համահայկական ամառային վեցերորդ խաղերի ջահի վառման պաշտոնական արարողությունը լինելու է հատուկ տոնակատարություն : Ջահը կանցնի հայաշատ մի շարք քաղաքներով և օգոստոսի 2-ին կհասնի համայն հայության մայրաքաղաք՝ Երևան ազդարարելով Համահայկական ամառային 6-ւդ խաղերի մեկնարկը: : ՀԽՀԿ լրատվական ծառայություն

Նմանատիպ նյութեր