1695 դիտում
16:47 15-06-2015
Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը Տավուշի մարզում է
Համահայկական ամառային 6 –րդ խաղերի ջահը Տավուշի մարզում է: Սա այն ջահն էր, որը վառվել էր Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում, հյուրընկալվել` Քարվաճառում, Վարդենիսում, ապա Բերդում: Սահմանամերձ Բերդում բնակիչները մեծ տոնախմբությամբ դիմավորեցին համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը:
Համահայկական խաղերի ջահի ընդուման առիթով Բերդում կազմակերպվել էր բազմամարդ հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի անդամներ ,Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, հյուրեր մայրաքաղաքից և այլ մարզերից: Բերդում ջահն ընդունեց տավուշցի ծանրամարտիկ, ՍՍՀՄ սպորտի վարպետ, ՍՍՀՄ և Հայաստանի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, Եվրոպայի ռեկորդակիր Սերյոժա Մեժլումյանը:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` մարզպետ Հովիկ Աբովյանը նշեց, որ համահայկական խաղերը զուտ սպորտային միջոցառում չեն, դրանք մեր ուժն ու միասնականությունը ևս մեկ անգամ աշխարհին ներկայացնելու լավագույն միջոցներից են:
« Համահայկական խաղերի ջահի վառման արարողությունը մի առանձին տոնակատարություն է, որին յուրահատուկ մասնկացություն է ունենում նաև Տավուշի մարզը, մասնավորապես Բերդ քաղաքը: Համահայկական խաղերը հայերի համերաշխության ևս մեկ դրսևորում են »,- ասաց մարզպետը:
Ջահի ընդունման առիթով, Բերդում տոնական միջոցառումը շարունակվեց ` երգ ու պարով, մարզական խաղերով: Համահայկական 6-րդ խաղերի ջահը Բերդից ճանապարհվեց դեպի հարևան Լոռու մարզ` Վանաձոր քաղաք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2572 դիտում
22:36 04-07-2015
Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը Կոտայքի մարզում է
3166 դիտում
19:22 08-05-2015
Արցախում վառվեց Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը
3128 դիտում
17:22 08-06-2015
Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը հասավ Քարվաճառ. ֆոտոշարք
Այս բաժնից
1099 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1138 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
862 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան