17349 դիտում
20:39 04-07-2015
Մհեր Մկրտչյանի մասին ստեղծված նոր վավերագրական ֆիլմով ճանաչում ենք մեզ ծանոթ ու անծանոթ, մեր սիրելի Ֆրունզիկին ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր, հուլիսի 4-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Էն ուրիշ Ֆրունզիկը» վավերագրական ֆիլմի պրեմիերան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ֆիլմը պատրաստել են Հովհաննես Պապիկյանը և Շուշանիկ Սահակյանը: Երաժշտական ձևավորման խորհրդատուն է պրոֆեսոր Արզաս Ոսկանյանը: Սիրված դերասանի՝ Մհեր Մկրտչյանի տեքստը կարդում էր Անդրանիկ Հարությունյանը: Իսկ հաղորդավարն էր Շուշանիկ Սահակյանը:
Վավերագրական ֆիլմում օգտագործվել են «Ուրախ տխուր մարդը», «Վարդան Աճեմյան» «Հայֆիլմ» և «Մոսֆիլմ» կինոստուդիաների գեղարվեստական ֆիլմերից դրվագներ, ինչպես նաև հատվածներ «Մեծարման երեկո» հեռուստահաղորդումից, «Պաղտասար Աղբար» և «Հացթուխի կինը ներկայացումներից:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ լեփ-լեցուն դահլիճը ֆիլմը դիտելուց հետո երկար ժամանակ հոտնկայս ծափահարում էր, իսկ դիտելուց հետո աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ճանաչված նկարիչ Սամվել Սևադան, Դանիել երաժիշտը, Թովմաս Պողոսյանը, Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը, ներքին գործերի նախկին նախարար Լևոն Գալստյանը և շատ ու շատ սիրված ու ճանաչված անձինք նշում էին. «Խոսքերն ավելորդ են, այդ վավերագրական ֆիլմով բացահայտեցինք մեզ ծանոթ ու անծանոթ մեծն Մհեր Մկրտչյանին, ժողովրդի սիրելի Ֆրունզիկին»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 211+
211+