3328 դիտում
16:03 04-07-2015
Սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ՝ անապահով ընտանիքին. լուսանկարներ
Անապահով ընտանիքներին օգնության ձեռք մեկնելը բարի ավանդույթ է դարձել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպության համատեղ ծրագրերում։ Հերթական օգնությունը հուլիսի 4-ին հասցեագրված էր Մասիսում բնակվող Հովհաննիսյանների ընտանիքին։ Վերջիններս գտնվում են ծայրահեղ ծանր պայմաններում։ Երկու մանկահասակ երեխաները՝ 3-ամյա Գոհարիկը և 6-ամյա Հովիկը, 60-ն անց տատիկի խնամքի ներքո են։
Երեխաների հայրը հաշմանդամ է և այցելության պահին գտնվում էր հիվանդանոցում։ Ընտանիքի միակ կերակրողը տատն է, ով փորձում է կանաչի հավաքելով և վաճառելով, հարևանների տները մաքրելով կերակրել երեխաներին: Ապրում են փոքրիկ սենյակում, չունեն տարրական կոմունալ հարմարություններ:
Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոնի ղեկավար Արմինե Բարսեղյանը նշում է, որ նման այցելությունները պարբերական բնույթ են կրում։ Հովհաննիսյանների ընտանիքին ցուցաբերվել է աջակցություն` սննդի, հագուստի, հիգիենայի պարագաների և գրենական պիտույքների տեսքով։ Փոքրիկների համար տարել էին նաև խաղալիքներ: Արմինե Բարսեղյանը հույս հայտնեց, որ իրենց աջակցության շնորհիվ գոնե 6 ամիս չորսհոգանոց այս ընտանիքը սննդի կարիք չի ունենա։
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
63705 դիտում
23:30 17-01-2018
Երևանում գործող դեղատներից մեկից գաղտնի հափշտակել է հիգիենայի պարագաներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5002 դիտում
19:39 06-01-2019
Գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողները սնունդ եւ հագուստ են ուղարկել իրենց որդուն