Մեծ Բրիտանիայում մեկ րոպե լռությամբ հարգել են Թունիսի ահաբեկչության զոհերի հիշատակը
Մեծ Բրիտանիայում մեկ րոպե լռությամբ հարգել են Թունիսում իրականացված ահաբեկչության 38 զոհերի հիշատակը: Նրանց մեծ մասը բրիտանացիներ են եղել: Սգո արարողություններ տեղի են ունեցել մի շարք քաղաքներում, այդ թվում` Լոնդոնում:
Եղիսաբեթ 2-րդ թագուհին և նրա ամուսինը` արքայազն Ֆիլիպը, սգո արարողություններին միացել են Էդինբուրգում: