Ֆրանսիայում 1 րոպե լռությամբ հարգել են փարիզյան ահաբեկչությունների զոհերի հիշատակը. տեսանյութ
Ֆրանսիայում այսօր տեղի ժամանակով ժամը 12:00-ին տեղի է ունեցել «լռության րոպե», հաղորդում է BFM-ը:
Այն նվիրված էր նոյեմբերի 13-ին մայրաքաղաք Փարիզում իրականացված ահաբեկչություններից զոհված մարդկանց հիշատակին:
Պաշտոնական վերջին տվյալներով՝ ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 129, վիրավորվել՝ շուրջ 355 հոգի: Տուժածներից 99-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Երկրում հայտարարված արտակարգ դրությունը, ամենայն հավանականությամբ, կարող է երկարաձգվել մինչև 3 ամիս:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր հայտնի է դարձել ահաբեկչությունների կազմակերպչի և հովանավորողի անունը: Նա սիրիացի հայտնի իսլամիստ ծայրահեղական, 27-ամյա Աբդելհամիդ Աբաուդն է: