ԱՄՆ դեսպանն ու աշխատակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են 20 տարի առաջ տեղի ունեցած հարձակման զոհերի հիշատակը
Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում 2001թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերին։ Այս մասին հայտնում է Երևանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։
Դեսպան Լին Թրեյսին և դեսպանության ամերիկացի ու տեղացի աշխատակիցները հավաքվել են դեսպանատան՝ սեպտեմբերի 11-ի հուշաքարի մոտ՝ մեկ րոպե լռությամբ հարգելու 20 տարի առաջ տեղի ունեցած հարձակման զոհերի հիշատակը։