211652_close_icon
views-count1571 դիտում article-date 14:09 30-06-2015

Բաղրամյան պողոտայի ցուցարարները քննարկում են մնալ-չմնալու հարցը

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, մոտենալով Բաղրամյան պողոտայի ցուցարարներին, հերթական անգամ առաջարկեց հեռանալ, որպեսզի պողոտայի հասարակական կարգը վերականգնվի: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ցուցարարները ասացին. «Բա որ հանձնաժողովը որոշի, որ պետք է թանկացվի՞»: Վ. Օսիպյանն էլ ավելացրեց. «Բաղրամյանը հօդս չցնդեց, երբ ուզեք, կվերադառնաք: Ես շնորհակալ եմ ձեր պայքարի համար: Դուք դա արել եք նաեւ մեզ համար»,- նշեցնա եւ ընդգծեց, որ, եթե ուզենային, վաղուց միջոցների կդմեին, որպեսզի հասարակական կարգը վերականգնվի: Ներկա պահին ակտիվիստները քննարկում են Երեւանի փոխոստիկանապետի առաջարկը: Բաղրամյան պողոտայում թռուցիկներ են բաժանվում, որտեղ նշվում է, թե իշխանությունն ամեն բան անում է՝ պայքարը ջլատելու համար, բայց իրենք շարունակելու են պայքարը և կոչ են անում ամեն օր՝ ժամը 20:30-ին, մասնակցել հանրային քննարկումներին: Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում: Նշենք, որ արդեն 8-րդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը:

Նմանատիպ նյութեր