«Պորոշենկոյի բլոկ»-ի առաջնորդը լքել է խմբակցության ղեկավարի պաշտոնը
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Յուրի Լուցենկոն որոշել է լքել «Պորոշենկոյի բլոկ» խմբակցության ղեկավարի պաշտոնը: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է նրա մամլո քարտուղար Լարիսա Սարգանը:
Սարգանը, սակայն, չի նշել խմբակցությունիից Լուցենկոյի հեռանալու պատճառը:
Լուցենկոն Ուկրաինայի ՆԳ նախկին նախարարն է եղել, 3 տարի նա անցկացրել է բանտում պետական միջոցները վատնելու մեղադրանքով, ինչից հետո նախագահ Յանուկովիչի կողմից նրան ներում է շնորհվել: