«Պորոշենկոյի բլոկ»-ի առաջարկած նախագիծը նախատեսում է նավահանգիստների սեփականաշնորհում
Կոալիցիոն համաձայնության նախագիծը, որը պատրաստել է «Պյոտր Պորոշենկոյի բլոկ»-ը, նախատեսում է Ուկրաինայի արևելքում իրավիճակի կայունացումից հետո նավահանգիստների սեփականաշնորհում: Այս մասին հաղորդումէ Ria Novosti-ն:
«Նավահանգիստների երկարաժամկետ կառավարման հանձնելու դադարեցում: Արևելքումիրավիճակի կայունացումից հետո նավահանգիստների սեփականաշնորհում»,-ասպես է նշված բլոկի նախագծում:
Բացի այդ, նախագծով նախատեսվում է ընդունել հիմնարար օրենք՝ Ներքին գետային տրանսպորտի մասին, որպեսզի համընդհանուր նորմեր սահմանվեն ներքին ջրերով փոխադրումների իրականացման, նավահանգստային ենթակառուցվածքների ղեկավարման, նրանց հասանելիության, գետային նավահանգիստների կոմերցիոն գործունեության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ նախագիծը բլոկը հանձնել է վարչապետ Արսենի Յացենյուկի ղեկավարած «Ազգային ճակատ» և Լվովի քաղաքապետ Անդրեյ սադովոյի ղեկավարած «Ինքնաջակցություն» կուսակցություններին: