Վիտալի Կլիչկոն կղեկավարի «Պյոտր Պորոշենկոյի բլոկ»-ը
Վիտալի Կլիչկոն դուրս է եկել УДАР կուսակցությունից, հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները:
Այժմ նա ղեկավարելու է «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» կուսակցությունը: Վերջինիս թեկնածությունն այսօրվա միավորված համագումարում առաջադրել էր «Պորոշենկոյի բլոկ»-ի նախկին ղեկավար Յուրի Լուցենկոն:
Կլիչկոյի հետ միասին Պորոշենկոյի բլոկ են մտել УДАР-ի ևս 18 անդամներ: