Չինաստանն արձագանքել է Թուրքիայի կողմից հնչեցվող մեղադրանքներին
ՉԺՀ արտգործնախարար Խուա Չունինը սուր քննադատությամբ է պատասխանել Թուրքիայի իշխանությունների մեղադրանքներին, ըստ որոնց Չինաստանի իշխանություններն արգելում են երկրի մուսուլման բնակչությանը՝ էթնիկ ույգուրներին, իսլամ քարոզել և նշել մուսուլմանների տոնը՝ Ռամադանը:
Թուրքիան ավելի վաղ հայտարարել էր, որ մտահոգված է տեղեկություններով, որ Չինաստանի արևմտյան Սինցզյան նահանգում Ռամադանից առաջ «նշանառության տակ են առնվել» տեղի մուսուլմանները: Այդ մասին թուրքական իշխանությունները հայտնել էին Անկարայում Չինաստանի դեսպանին:
Չունինը պարզաբանում է պահանջել Անկարայից՝ նշելով, որ Սինցզյանի բոլոր բնակիչներն ազատ քարոզում են կրոնը, ինչը երաշխավորված է Չինաստանի Սահմանադրությամբ:


