Թատրոնում բեմադրության ժամանակ դերասան Միխայիլ Եֆրեմովը հայհոյել է հանդիսականներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Համացանցում հայտնվել է Սամարայում կայացած «Մի դարձիր օտար» բեմադրությունից տեսագրություն, որտեղ դերասան Միխայիլ Եֆրեմովը հայհոյախառն լեզվակռվի մեջ է մտել հանդիսականների հետ:
Սկանդալը սկսվել է այն բանից հետո, երբ Եֆրեմովին խնդրել են բարձր խոսել, քանի որ նրա խոսքերը չեն լսվում: «Արի այստեղ, (հայհոյանք) և այդ մասին այստեղից ասա», զայրացել է դերասանը: 
Կադրերից պարզ է դառնում, որ Եֆրեմովը բեմում օրորվելով է քայլում, ինչը շատերին տեղիք է տվել համարել, որ նա հարբած է եղել: Տեսանյութի վերջում Եֆրեմովը հայհոյելով բոլորին հայտնում է, որ տեքստը մոռացել է:
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 7-ին՝ Սամարայում «Սովրեմեննիկ» թատրոնի հյուրախաղերի ժամանակ: Ավելի ուշ Եֆրեմովը հայտարարել է, որ իրեն ճիշտ չեն հասկացել:
«Սովրեմեննիկի» ղեկավարությունը խոստացել է միջադեպը քննարկել:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


