1227 դիտում
18:53 01-07-2015
Կասեցվել են Ա/Ձ Նաիրա Խլոպուզյանի արտադրության առանձին տեսակներ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ հուլիսի 1-ից կասեցվել է Ա/Ձ Նաիրա Խլոպուզյանի արտադրամասի «Կիևյան կոտլետ», «Տավարի մսով կոտլետ», «Պելմենի ռուսական» արտադրատեսակների արտադրությունը:
Նաիրա Խլոպուզյանին պատկանող արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք. ստուգման արդյունքում պարզվել է, որ այդ արտադրամասում արտադրված «Կիևյան կոտլետ»-ը ԱՑԽՄ և սալմոնելա, «Տավարի մսով կոտլետ»-ը ԱՑԽՄ, սալմոնելա և բորբոսասնկեր, իսկ «Պելմենի ռուսական»-ը ԱՑԽՄ և բորբոսասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանում Մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Անհատ ձեռնարկատիրոջը հանձնարարվել է մինչ հուլիսի 20-ը վերացնել խախտումները՝ նշված արտադրատեսակների տվյալ խմբաքանակները («Կիևյան կոտլետ» (0.3կգ) 25 հատ, «Տավարի մսով կոտլետ» (0.35կգ) 40 հատ և «Պելմենի ռուսական» (0.45կգ) 20 հատ՝ արտադրված 16.06.2015թ.) իրացման կետերից հետ կանչել, օգտահանել կամ ոչնչացնել, արտադրությունը համապատասխանեցնել տեխնիկական կանոնակարգի պահանջներին, թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության անհամապատասխանության ցուցանիշներով:
Նմանատիպ նյութեր
20787 դիտում
21:08 16-05-2018
Կասեցվել է հացի, հրուշակեղենի և կիսապատրաստվածքների արտադրության առանձին գործառույթը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2942 դիտում
19:15 04-03-2021
Կասեցվել է գարեջրի արտադրության առանձին գործառույթն ու հացի արտադրամասի գործունեությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
769 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
799 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»