Փարիզում բրգաձեւ երկնաքեր կկառուցեն
Փարիզի իշխանությունները 180 մետր բարձրությամբ բրգաձեւ երկնաքեր են նախատեսում կառուցել: Այն կլինի Ֆրանսիայի մայրաքաղաքում վերջին 40 տարում կառուցված առաջին երկնաքերը:
Դրանում կգտնվեն 120 սենյակից բաղկացած հյուրանոց, գրասենյակներ՝ 70 հազար քմ տարածքով, ռեստորան եւ առեւտրի կենտրոն: Երկնաքերի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2018 թվականին: