Մեսին Ճապոնիայում հիացրել է երեխաներին. տեսանյութ
Ճապոնիայում մեկնարկել է աշխարհի ակումբային առաջնությունը, որին կիսաեզրափակիչ փուլից կմասնակցի Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնը՝ «Բարսելոնան»:
Կատալոնական ակումբը արդեն Ճապոնիայում է և սկսել է պատրաստվել դեկտեմբերի 17-ին չինական «Գուանչժու Էվերգրանդի» հետ հանդիպմանը:
Իսկ առաջին մարզման ժամանակ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին մեծ բավականություն է պատճառել մարզմանը ներկա ճապոնացի երեխաներին՝ 50-55 մետր հեռավորությունից գնդակը ուղարկելով փոքրիկ դարպասը: