Իրանը նախազգուշացնում է, որ կարող է վերականգնել իր միջուկային ծրագրի աշխատանքը
Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Թեհրանը կվերականգնի իր միջուկային ծրագրի գործունեությունը, եթե միջազգային «վեցյակը» չկատարի կնքվելիք համապարփակ համաձայնագրով սահմանվելիք իր պարտավորությունները, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանական ԶԼՄ-ներին:
«Եթե մենք հասնենք համաձայնագրին, ապա երկու կողմերն էլ պետք է այն պահպանեն և եթե մյուս կողմը խախտի գործարքը, մենք կվերադառնանք նախկին ուղուն և էլ ավելի ուժեղ քայլերով, քան նրանք կարող են պատկերացնել»,-մեջբերում է իրանական IRNA գործակալւթյունը Իրանի նախագահի խոսքը:
Հիշեցնենք, որ նախօրեին կողմերը պայմանավորվել են երկարաձգել բանակցությունները մինչև հուլիսի 7-ը: