211652_close_icon
views-count1493 դիտում article-date 16:17 22-07-2022

ՄԻ-6-ի ղեկավարը կարծում է, որ Իրանը չի ցանկանում վերականգնել միջուկային գործարքը

Բրիտանական հետախուզության ղեկավարը թերահավատորեն է մոտենում այն հարցին, որ Իրանի հոգեւոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին  իսկապես ցանկանում է վերածնել միջուկային գործարքը, բայց նշել է, որ Թեհրանը նաեւ չի փորձի կանգնեցնել բանակցությունները, փոխանցել է Reuters-ը։

Որպես ՄԻ-6 հայտնի Գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը հայտարարել է, որ նախկինի պես 2015թ. Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) գործողության վերականգնումը համարում է Իրանի միջուկային ծրագրի զսպման ամենալավ միջոցը։

«Ես համոզված չեմ, որ մենք կհասնենք դրան... Չեմ կարծում, թե Իրանի հոգեւոր առաջնորդը ցանկանում է գործարք կնքել»,- ասել է Մուրը։ «Իրանցիները նաեւ չեն ցանկանա դադարեցնել բանակցությունները, ուստի նրանք կարող են մի փոքր հետաձգել դրանք»։

«Ես չեմ կարծում, որ չինացիներն ու ռուսներն այս հարցում կարգելափակեն գործարքը, չեմ կարծում, որ իրանցիները ցանկանում են դա»,- ասել է Մուրը՝ ելույթ ունենալով Կոլորադոյում, Ասփենի անվտանգության համաժողովում։

Նմանատիպ նյութեր