2659 դիտում
09:45 01-07-2015
Վաղ առավոտյան ոստիկանները Բաղրամյան պողոտայից բաժին տարան 3 հարբած երիտասարդի, որոնցից մեկը ասել է, թե՝ դա իրենց թաղն է եւ ուզում է այդտեղ խմել
Բաղրամյան պողոտայում քիչ առաջ 2 աղջիկներ ոստիկանությանը հայտնեցին 3 հարբած երիտասարդի մասին:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ցուցարարները 2 ժամ առաջ էին նկատել նրանց և պահանջել, որ գնան, բայց վերջիններս չէին հեռացել պողոտայից ու փորձել էին սադրանք հրահրել: Ավելին՝ մեկը ասել էր, որ դա իրենց թաղն է եւ որտեղ ուզում, այնտեղ էլ խմում է:
Հետեւաբար, ցուցարարները ստիպված դիմել են ոստիկանությանը, ինչին ոստիկանությունն արագ արձագանքեց եւ տարավ բաժին:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Նմանատիպ նյութեր
3169 դիտում
01:04 27-06-2015
Բաղրամյան պողոտայից 23-ամյա երիտասարդի մոտ ատրճանակ են հայտնաբերել եւ բերման ենթարկել
Այս բաժնից
517 դիտում
18:38 25-11-2024
ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավական ծառայությունների բարեփոխումները
1027 դիտում
18:26 25-11-2024
Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
799 դիտում
18:06 25-11-2024
Կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը