211652_close_icon

Քննարկում «Քաղաքացիական հասարակություն-պետական կառույցներ համագործակցություն» խորագրով

views-count679 դիտում article-date 19:30 30-06-2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հունիսի 30-ին մասնակցել է «Քաղաքացիական հասարակություն-պետական կառույցներ համագործակցություն» խորագրով քննարկմանը, որը նախաձեռնել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը(USAID): Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Արեգ Սավգուլյանը, USAID ծրագրային բաժնի տնօրեն Մերվին Էլիսը, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության ավագ գործընկեր Արամ Օրբելյանը, ինչպես նաև մի շարք հասարակակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աշխատանքային հանդիպման նպատակն էր նպաստել քաղաքացիական հասարակության և պետական կառույցների միջև փոխգործակցության ամրապնդմանն ու համագործակցության խորացման համար նոր մեխանիզմների մշակմանը: Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ քաղաքացիական հասարակությունը մեծ դեր ունի քաղաքացիների և իշխանության միջև կապի ապահովման գործում: «Պետությունը կարևորում է քաղաքացիական հասարակության մասնակցությունը ցանկացած ոլորտի քաղաքականության մշակման հարցում»,- ընդգծել է արդարադատության նախարարի տեղակալը՝ կարևորելով քաղաքացիների վստահությունը պետական կառույցների նկատմամբ և նրանց ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում: Այդ համատեքստում, որպես լավագույն օրինակ, Սուրեն Քրմոյանը նշել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ արդյունավետ աշխատանքը: USAID ծրագրային բաժնի տնօրեն Մերվին Էլիսը շնորհակալություն է հայտնել ներկաներին փոխգործակցության համար՝ ընդգծելով Արդարադատության նախարարության ակտիվ համագործակցությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ավարտին պետական կառույցների աշխատակիցները ներկայացրել են իրենց գերատեսչությունների համագործակցության փորձը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և ընդգծել՝ արդյունավետ համագործակցության գրավականը միայն կառուցողական երկխոսության և փոխադարձ վստահության մեջ է:

Նմանատիպ նյութեր