211652_close_icon
views-count1090 դիտում article-date 21:56 30-06-2015

Տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան

Աշոտ Ղուլյանի նախագահությամբ հունիսի 30-ին տեղի է ունեցել ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի լիագումար նիստը, որը հրավիրվել էր կառավարության նախաձեռնությամբ: Առաջարկված օրակարգի համաձայն խորհրդարանը քննարկել եւ ընդունել է հետեւյալ օրենքները. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւլրացումներ կատարելու մասին» օրենքը, համաձայն որի հստակեցվում են Շահումյանի շրջանի համայնքների եւ բնակավայրերի վարչական սահմանները: «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի կատարման 2014 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքը, որով շարունակվում է պետական գույքի մասնավորեցման գործընթացի օրենսդրական կարգավորումը: «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթը, որի համաձայն սահմանվում են Ազգային ժողովի պատգամավորի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի վարձատրության պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցները: «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Առևտրի և ծառայությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների փաթեթը, որով անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծուղ չհանդիսացող` պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին մինչեւ դրոշմավորման ենթակա ապրանքներն իրացնելու վերջնաժամկետը լրանալը թույլատրվում է դրոշմավորել իրենց մոտ առկա դրոշմավորման ենթակա ապրանքների մնացորդները: «ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը, որն արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում փրկարարական ծառայողների համար գործող տարիքային շեմը որոշակիորեն իջեցնում է: «Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը, որի համաձայն անհատ ձեռնարկատեր լինելու ժամանակահատվածը հաշվառվում է աշխատանքային ստաժ, եթե անձը վճարել է եկամտային հարկ: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքը (կառուցվածքի մասին տեղեկատվությունը կցվում է), որով օպտիմալացվում է գործադիր մարմնի կառուցվածքը: Նշված հարցով խորհրդարանում անհրաժեշտ պարզաբանումներ է տվել ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր