Բաղրամյան պողոտայում քննարկում են` ինչ անել հետո
Բաղրամյան պողոտայում ակտիվիստ Նարեկ Այվազյանը, ով «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունից է, պարբերաբար հարցնում է հավաքվածներին` պատրաստ են մինչեւ վերջ պայքարել, ինչին ի պատասխան հավաքվածները դրական պատասխան են տալիս:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ներկա պահին հավաքվածները բաժանվել են խմբերի եւ փորձում են քննարկել հետագա քայլերի մարտավարությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ Բաղրամյան պողոտայից` երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում:
Նշենք, որ արդեն յոթերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։