7939 դիտում
11:04 29-06-2015
Չնայած դավաճանության մասին կոչերին՝ Ազատության հրապարակում պայքարը շարունակվում է
Ազատության հրապարակում եւս ցուցարարները շարունակում են նստացույցը:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, «Ո՛չ թալանին» նախաձեռնության ներկայացուցիչները հաճախ են կրկնում, որ իրենց պայքարը ցանկանում են քաղաքականացնել եւ պառակտում առաջացնել, բայց իրենք պայքարը շարունակելու են մինչեւ վերջ:
Հրապարակ են այցելում նաեւ քաղաքացիներ եւ նախաձեռնության անդամներին մեղադրում պայքարը պառակտելու մեջ, սակայն նրանք սադրանքներին չեն տրվում: Այնտեղ մնում են այն համոզման, որ պայքարը եղել է սոցիալական եւ շարունակելու են այն առանց քաղաքական խաղերի:
Ինչպես երեկ նշել էր նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը, եթե երկար մնար հարթակում, առաջին շարքում կանգնածները, ովքեր գոչում էին՝ Վաղինակ, դավաճան, իրեն կվերացնեին:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ո՛չ թալանին» նախաեռնությունը որոշում կայացրեց հեռանալ Բաղրամյան պողոտայից՝ երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար: Պայքարը շարունակվելու է Ազատության հրապարակում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
943 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1285 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1102 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան