Իրավիճակը Բաղրամյան պողոտայում
Բաղրամյան պողոտայում, թեեւ, բախումներ էր սպասվում, սակայն մինչեւ այս պահը իրավիճակը կարելի է ասել հանդարտ է:
Ինչպես փոխանցում է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը այս պահին ցուցարների մեծ մասը Բաղրամյան պողոտայում է, իսկ մյուսը Ազատության հրապարակում:
Բաղրամյան պողոտայում են նաեւ քաղաքական գործիչները, հայտնիները ոստիկանների եւ ցուցարների միջեւ կենդանի պատ կազմելու համար, որ բախումներից խուսափեն:
Նշենք, որ արդեն յոթերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը: