Երկիրը երկի է դառնում.Բաղրամյան պողոտայում ցուցարարները ոգեւորված են
Երկիրը երկիր է դառնում: Ինչպես փոխանցում է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը այս բացականչություններն են Բաղրամյան պողոտայում հաճախ հնչում: Ոստիկանների քանակը ահռելի քանակի է հասել, սակայն որքան նրանք շատանում են այնքան ավելանում է ՀՀ քաղաքացիների թիվը:
Քաղաքական գործիչների, հոգեւորակնների, ազատամարտիկների, շոու բիզնեսի ներկայցուցիչների, մտավորակնների, արվեստագետների թիվը եւս ավելանում է, ովքեր բախումները կանխելու համար գալիս են պատ կազմելու ոստիկանների եւ ցուցարարների միջեւ:
Նշենք, որ արդեն վեցերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։