Որոշումը կայացվեց. նստացույցը անժամկետ տեղափոխվում է Ազատության հրապարակ
Նստացույցը անժամկետ տեղափոխվում է Ազատության հրապարակ: Ինչպես փոխանցում է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը նման որոշում կայացրեցին Բաղրամյան պողոտայի ցուցարարները: Թեեւ դրանից հետո ցուցարարներից ոմանք բացականչում էին ,Բաղրամյան՚, սկայան ՙՈչ թալանին՚ նախաձեռնության անդամները շարժվեցին Ազատության հրապարակ:
Վաղինակ Շուշանյանը նաեւ շնորհավորեց բոլորին, քանի որ մեր միասնականության արդյունքում ստիպեցինք իշխանություններին հետ նահանջել: ՙԹեեւ ժողովուրդը չի վճարելու բարձրացված սակագինը, բայց մենք հետամուտ ենք լինելու, որ որոշումը չեղարկվի՚,- ավելացրեց Վաղինակ Շուշանյանը:
Դրանից առաջ տեղեկացրել էինք, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ցուցարարները համազգային մոբիլիզացիայի կոչ արեցին, որ այսօր 18.00-ին Բաղրամյան պողոտայում որոշեն գնալ- մնալու հարցը: Նշենք, որ արդեն վեցերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը: