Պարաշյուտիստուհին թռչելիս ամբողջությամբ մերկացել է. ֆոտոշարք
Ռուսաստանի Լիպեցկի շրջանում պարաշյուտիստուհի Գալինա Բոյկովան թռիչքի ժամանակ ամբողջությամբ մերկացել է՝ հանելով լողազգեստը, որով թռել էր:
Բարեհաջող վայրէջք կատարելուց հետո գեղեցկուհի մարզիկը նշել է, որ դա չպետք է սովորական ստրիպտիզ համարել: Նա գնացել է այդ քայլին ի պաշտպանություն պարաշյուտային մարզաձևի և որպես բողոքի նշան՝ ընդդեմ մարզաձևի ֆինանսավորման բացակայության:
Ներկայումս Գալինան և նրա խմբի մյուս անդամները, որոնք նույնպես գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են, իրենց մարզումների և թռիչքների ծախսը սեփական միջոցներով են հոգում: