Femen-ի ակտիվիստուհիները Թուրքիայում ՏԻՄ ընտրությունների ժամանակ մերկացել են. տեսանյութ
Նախօրեին Թուրքիայում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ակցիա են անցկացրել Femen-ի ակտիվիստուհիները:
Վերջիններս անսպասելիորեն հայտնվել են այն ընտրատեղամասում, որտեղ տարիներ շարունակ քվեարկություն է կատարել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Femen-ի աղջիկները բարձրացել են սեղանների վրա և «Կանխեք Էրդողանին» արտահայությունը հնչեցրել:
Նշենք նաև, որ նախնական հաշվարկով ՏԻՄ ընտրություններում հաղթում է Էրդողանի կուսակցությունը: