Գերմանացի հանրահայտ մոդելները Եվրո-2016-ի պատվին մերկացել են Բեռլինի կենտրոնում. ֆոտոշարք. տեսանյութ
Գերմանացի հանրահայտ մոդել և հեռուստահաղորդավար Միկաելա Շեֆերը իր ընկերուհիների հետ միասին մերկ ֆոտոսեսիա է անցկացրել Բեռլինի կենտրոնում: Նրանք քաղաքի բնակիչների և բազմաթիվ զբոսաշրջիկների աչքի առջև մերկացել են հենց Բրանդենբուրգյան դարպասների մոտ:
Այս ակցիան գեղեցկուհիները կազմակերպել են Եվրո-2016-ի պատվին, որը մեկնարկում է հունիսի 10-ին` Ֆրանսիայում: «Մենք սիրում ենք ֆուտբոլը և հավատում ենք, որ սպորտը միավորում է ժողովուրդներին», ասել է Միկաելա Շեֆերը:
Նշենք, որ Շեֆերը առաջին անգամ չէ, որ մերկ ֆոտոսեսիա է անցկացնում Բրանդենբուրգյան դարպասների մոտ: