Սոմալիում «Աշ Շաբաբ» խմբավորման ղեկավարներից մեկը, ում բռնելու համար ԱՄՆ կառավարությունը 3 միլիոն դոլար պարգևատրում էր խոստացել, հանձնվել է Սոմալիի իրավապահ մարմիններին:
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, խոսքը Զակարի Իսմայիլ Ահմեդ Հերսիի մասին է:
Ի դեպ, «Աշ Շաբաբ»-ը ծայրահեղական խմբավորում է, որի նպատակը Սոմալիում իսլամական պետություն ստեղծելն է: