211652_close_icon
views-count871 դիտում article-date 09:48 31-08-2024

Բրեդ Փիթն ու Բեն Աֆլեքը կնկարահանվեն Ֆինչերի նոր ֆիլմում

Ամերիկացի ռեժիսոր Դեյվիդ Ֆինչերը կնկարահանի Ալֆրեդ  Հիչքոքի «Անծանոթները գնացքում» թրիլլերի ռիմեյքը: World of Reel-ը գրում է, որ գլխավոր դերերը կխաղան Բրեդ Փիթն ու Բեն Աֆլեքը։
kulturomania.ru-ն գրում է, որ Ֆինչերը սկսել է աշխատել Հիչքոքի քրեական թրիլերի վրա դեռ 2015 թվականին։ Աֆլեքը հաստատվել է նախագծի մշակման սկզբնական փուլում։ Փիթի մասնակցության մասին հայտնի է դարձել միայն հիմա։

Պատմությունը երկու տղամարդկանց մասին է, ովքեր հանդիպում են գնացքում։ Երիտասարդ թենիսիստը սիրահարված է սենատորի դստերը և գնում է կնոջ մոտ՝ ամուսնալուծվելու համար։ Գնացքում նա հանդիպում է մի անծանոթի, ով չափազանց շատ բան գիտի թենիսիստուհու մասին և առաջարկում է «խաչաձև» սպանություն կատարել։

Նմանատիպ նյութեր