Ղրիմի մասին ուկրաինական ֆիլմ կնկարահանվի
Կիևը բանակցում է Ղրիմի մասին ուկրաինական ֆիլմ նկարահանելու շուրջ անվանի մի կինոռեժիսորի հետ, որի անունը չի ճշգրտվում: Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, այդ մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը` մշակույթի նախարարության ընդլայնված նիստին:
Յացենյուկի խոսքերով, ռեժիսորը «Օսկարի» եռակի մրցանակակիր է, ֆիլմը կթողարկվի «բոլոր լեզուներով» և էկրաններ դուրս կգա մինչև 2015-ի վերջը: