Դևիդ Քեմերոնը մասնավոր զրույցում եվրագոտոց Հունաստանի դուրս գալը համարել է լավ հնարավորություն հանրապետության համար
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը մասնավոր զրույցում եվրագոտոց Հունաստանի պոտենցիալ դուրս գալը համարել է լավ հնարավորություն հանրապետության համար՝ լուծելու առկա տնտեսական խնդիրները։
Ինչպես տեղեկացնում է «interfax.ru»-ն` հղում անելով «Guardian »-ին, նրա խոսքով՝ Հունաստանի համար հավանաբար ավելի լավ կլինի լքել եվրագոտին՝ գլուխ բերելու համար տնտեսական խնդիրները։