ԵՄ-ից Հունաստանի դուրս գալը տարբերակ չէ երկու կողմերի համար. Հունաստանի վարչապետ
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ավստրիական «Kurier» պարբերականի հետ զրույցում ԵՄ-ից երկրի հնարավոր դուրս գալը համարել է եվրագոտու «վերջի սկիզբը»։
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Ցիպրասը նշել է, որ ԵՄ-ից Հունաստանի դուրս գալը տարբերակ չէ երկու կողմերի համար:
«Դա կլինի եվրոգոտու վերջի սկիզբը, բացասաբար կազդի Եվրոպայի բնակչության վրա։ Հայեցակարգն անհրաժեշտ է փոխել»,- նշել է Հունաստանի վարչապետը։