211652_close_icon
views-count1098 դիտում article-date 16:39 27-06-2015

Վարդան Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ հունիսի 24-ին հացադուլ հայտարարած դերասան Վարդան Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ասաց ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պատասխանատու Գոռ Ղլեչյանը: Նա նաեւ ավելացրեց, որ Վ. Պետրոսյանի առողջական վիճակը նորմալ է: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ 5 տարվա ազատազրկման դատապարտված սիրված դերասանը հացադուլ է հայտարարել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Նա փոխանցել էր, որ հացադուլն ուղղված է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ և անազատության մեջ գտնվող դերասանն էլ այդ կերպ է միանում ընդվզող քաղաքացիներին: Մինչեւ էլ այդ հայտնել էինք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վ. Պետրոսյանին դատապարտել էր 5 տարվա ազատազրկման: Իսկ դերասանի փաստաբանը հայտնել էր, որ համաներման ակտի արդյունքում նա ազատության մեջ կհայտնվի: Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները, մահացել էին: Վ. Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:

Նմանատիպ նյութեր