4042 դիտում
15:03 18-03-2014
Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով դատապարտյալը 33 օր անց դադարեցրել է հացադուլը
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով մեղադրյալ, Անիի նախկին ոստիկանապետի որդին` Հարություն Սարգսյանը, այսօր դադարեցրել է հացադուլը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի հետ զրույցում ասաց ՔԿՀ լրատվական ծառայությունից: Նա 33 օր գտնվել է հացադուլի մեջ:
«Հիմա առողջական վիճակը նորմալ է, գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- ավելացրին ՔԿՀ լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով մեղադրյալ, Անիի նախկին ոստիկանապետի որդին` Հարություն Սարգսյանը, փետրվարի 13-ից հացադուլ է հայտարարել: Այս մասին SHAMSHYAN.com-ի հետ զրույցում ասել էր ՔԿՀ լրատվական ծառայության պետ Գոռ Ղլեչյանը: Հարություն Սարգսյանը դժգոհում է իր քրեական գործից: Տեղեկացրել էինք նաեւ, որ մարտի 12-ին Անիի նախկին ոստիկանապետի որդուն` Հարություն Սարգսյանին, Շիրակի մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց 15 տարվա ազատազրկման: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Հարություն Սարգսյանի մայրը` Անահիտ Սարգսյանը:
Նմանատիպ նյութեր
2367 դիտում
17:38 10-03-2014
Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով մեղադրյալը 20 օր է՝ հացադուլի մեջ է
12639 դիտում
14:49 10-04-2014
Վարդան Ղուկասյանի արձագանքը՝ իր կողմից իր դստեր փեսացուի սպանությունը պատվիրելու խոսակցություններին
Այս բաժնից
799 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
637 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
751 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված