Կարապի համաստեղությունում «սեւ խոռոչ» է ակտիվացել
Եվրոպական տիեզերական գործակալությունը 26 տարվա ընդմիջումից հետո Կարապի համաստեղությունում «սեւ խոռոչի» ակտիվություն է գրանցել: Ակտիվությունը ենթադրում է կամ նոր աստղի ծնունդ, կամ հարակից օբյեկտների կլանում:
Խոռոչը Երկիր մոլորակից գտնվում է 8 հազար լուսային տարվա հեռավորության վրա: Ներկայում այն աստիճանաբար կլանում է հարեւան աստղը: