Բաղրամյան պողոտա 100 մետրանոց եռագույն բերվեց, որով կլոր շրջանակ կազմեցին եւ ցուցարարները պատսպարվեցին եռագույնի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Բաղրամյան պողոտա քիչ առաջ 100 մետրանոց եռագույն բերվեց:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, դա մեծ ոգեւորություն առաջացրեց ցուցարարների շրջանում: Նրանք դրոշով կլոր շրջանակ են կազմում ու պատսպարվում եռագույնի մեջ: Այս հետաքրքիր քայլը մեծ ոգեւորություն առաջացրեց ցուցարարների շրջանում:
Նշենք, որ արդեն երրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի