Ոչ թե մարդն է օրենքի համար, այլ` օրենքն է մարդու համար. Բաղրամյան պողոտայում նաեւ Սահմանադրական դասընթացներ անցկացվեցին
Բաղրամյան պողոտայում ակտիվիստները Սահմանադրական դասընթացներ են անցկացնում:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի թղթակիցը, ակտիվիստները Սահմանադրությունից հոդվածներ են ընթերցում, որը հիմնականում վերբերվում է մարդու ազատությանը եւ հավաքներ անցկացնելու իրավունքին, որոնցից մեկի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատ, առանց զենքի խաղաղ հավաք անցկացնելու իրավունք:
Այնուհետեւ Սահմանադությունից մեջբերված հոդվածները բաժանեցին հավաքված քաղաքացիներին, ընդգծելով, որ ոչ թե մարդն է օրենքի համար, այլ` օրենքն է մարդու համար:
Նշենք, որ արդեն երրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։