3272 դիտում
17:00 28-06-2015
Բաղրամյան պողոտայում մարդկանց հոսքը գնալով` շատանում է. գալիս են տարբեր մարզերից, գյուղերից, ինչպես նաեւ ԼՂՀ-ից
Բաղրամյան պողոտայում մարդկանց հոսքը գնալով` շատանում է: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, պողոտայում ամբողջ օրվա ընթացքում քննարկումները, երգն ու պարը չեն դադարում: Պարի են բռնվում մեծ, թե փոքր:
Հավաքվածները կարծիք են հայտնում, թե նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը իրենց չի գոհացնում եւ իրենք պայքարելու են այնքան ժամանակ, մինչեւ իրենց բողոքը հաղթական ավարտ ունենա:
Բաղրամյան պողոտա են գալիս տարբեր մարզերից, գյուղերից այդ թվում նաեւ ԼՂՀ-ից:
Դրանից առաջ տեղեկացրել էինք, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ցուցարարները համազգային մոբիլիզացիայի կոչ արեցին, որ այսօր 18.00-ին Բաղրամյան պողոտայում որոշեն գնալ- մնալու հարցը:
Նշենք, որ արդեն վեցերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1366 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
970 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար