1135 դիտում
20:35 26-06-2015
Քննարկվել են հայ-ռուսական էներգետիկ համագործակցությանն առնչվող հարցեր
Կառավարությունում այսօր տեղի է ունեցել էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընթացքի և զարգացման վերաբերյալ քննարկում:
Հայկական կողմից քննարկմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը, ռուսական կողմից՝ ՌԴ տրանսպորտի նախարար, ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը և պաշտոնատար այլ անձինք:
Քննարկվել են էներգետիկայի բնագավառում իրականացվող համատեղ ծրագրերը և փոխգործակցության խորացման հեռանկարային ուղղությունները: Անդրադարձ է կատարվել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին:
Նմանատիպ նյութեր
1878 դիտում
22:45 09-02-2017
Քննարկվել են հայ-գերմանական համագործակցությանն առնչվող հարցեր
4105 դիտում
22:58 23-02-2018
Քննարկվել են հայ-բելառուսական տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր
Այս բաժնից
841 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)