Պաշտոնական. Կառլեն Մկրտչյանը դարձավ «Անժիի» խաղացող
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը համալրեց Մախաչկալայի «Անժիի» կազմը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
26-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր: Այսօր Կառլեն Մկրտչյանը հաջողությամբ անցել է բուժզննումը:
Նշենք, որ 2013/14 մրցաշրջանում Մկրտչյանն արդեն հանդես է եկել «Անժիի» կազմում, որից հետո խաղացել է նաև Երևանի «Փյունիկում» և ղազախական «Տոբոլում»:
Հիշեցնենք, որ մեկամյա ընդմիջումից հետո «Անժին» այս մրցաշրջանում նորից հանդես կգա Ռուսաստանի բարձրագույն առաջնությունում: