211652_close_icon
views-count598 դիտում article-date 17:58 26-06-2015

Գալուստ Սահակյանն ընդունել է Ավստրիայի Ժողովրդական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 26-ին ընդունել է Ավստրիայի Հանրապետության Ժողովրդական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Ռայնհոլդ Լոպատկային: Ողջունելով հյուրին՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ նրա այցը կնպաստի հայ-ավստրիական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ հարաբերությունների ակտիվացումը ոչ միայն երկկողմ, այլ նաեւ` բազմակողմ ձեւաչափերով: ԱԺ նախագահը շնորհակալալություն է հայտնել Ռայնհոլդ Լոպատկային` 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման համար: Ըստ Գալուստ Սահակյանի` Ավստրիայի խորհրդարանի այդ կարեւոր քայլը կնպաստի ապագայում մարդկության դեմ ոճրագործությունների կանխարգելմանը: Աժ նախագահը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ-ի կողմից նախաձեռնվել է ստեղծել «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանության» միջազգային համագործակցության պլատֆորմ, որի ձեւավորման գործում նա կարեւորել է բոլոր երկրների խորհրդարնների ներկայացուցիչների մասնակցությունը:  Ավստրիայի Հանրապետության Ժողովրդական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Ռայնհոլդ Լոպատկան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, եւս անհրաժեշտ է համարել միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: Նա, անդրադառնալով պլատֆորմի ձեւավորմանը, նշել է, որ այն համագործակցության նոր եզրեր կստեղծի: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանը, երկու երկրների ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր