«Ոչ թալանին» նախաձեռնությունը 3 կետանոց նոր պահանջ է ներկայացնում
«Ոչ թալանին» նախաձեռնությունը 3 կետանոց նոր պահանջ է ներկայացնում, որը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է ստորեւ.
«1. Վերանայել եւ չեղյալ հայտարարել ՀԾԿՀ-ի կողմից ապօրինի կայացրած հոսանքի սակագնի որոշումը,
2. Նվազեցման նպատակով վերանայել անցած տարվա սակագինը,
3. Պատժել բոլոր այն կարգազանց ոստիկաններին, ովքեր անօրինական կերպով հունիսի 22-ին Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկեցին խաղաղ ցուցարարներին: Անօրինական հրաման տվողներին եւս»:
Նշենք, որ արդեն երրորս գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։